Մայիսի 15-ին ” Հաղթանակի 5-րդ բրիգադ” հայրենասիրական հասարակական կազմակերպության կազմկոմիտեն, նախագահ Նազիկ Ամիրյանի գլխավորությամբ, քննարկեցին 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ խորհրդարանական ընտրությանը վերաբերվող հարցեր։
Կազմակերպության անդամները, ովքեր Արցախյան ազատամարտի ու հայրենիքի համար պայքարող իրական հայեր են, հայտնեցին իրենց մտահոգությունները երկրում տիրող իրավիճակի մասին։
Հավատարիմ մնալով Արցախի հերոս, “Հաղթանակի 5-րդ բրիգադ” հայրենասիրական հասարակական կազմակերպության հավերժ նախագահ, Զորավար Մանվել Գրիգորյանի պատգամին, որոշում կայացվեց մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին եւ իրենց ձայնը տալ այն քաղաքական ուժերին, ովքեր դեմ են թրքամետ իշխանությանն ու նրան հարող այն ուժերին , ովքեր փորձում են ջնջել մեր պատմական անցյալը, մեր տարած բոլոր հաղթանակները, մեր Եռաբլուրը, ովքեր’ հային ուզում են թողնել անհայրենիք։
Քանի որ այս ընտրությունները համարում ենք ճակատագրական մեր երկրի համար, սիրելի հայրենակիցներ, մասնակցեք ընտրությանը, տեր կանգնեք ձեր քվեին։
“Հաղթանակի 5-րդ բրիգադ” հայրենասիրական հասարակական կազմակերպության կազմկոմիտե





