«Պատգամավորներն իրենց որդիների համար տարկետում չեն վերցնում, տարկետում տրվում է անկախ հանձնաժողովի կողմից և հազարավոր մարդկանց»,- 24TV-ի եթերում ասել է ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ մեկնաբանելով ինչպես իր, այնպես էլ ՔՊ-ական Գնել Սանոսյանի որդիների՝ բանակից տարկետում վերցնելու մասին լուրերը։
«Առողջական խնդիրներով պայմանավորված՝ տարկետում է, որի ավարտից հետո հանձնաժողովը կորոշի՝ նա ի վիճակի է շարունակելու իր սպորտային կարիերան և միևնույն ժամանակ ծառայելու բանակում, թե ոչ։ Ես ցավում եմ, որ այդպես է ստացվել, բայց դա իմ ցանկությամբ կամ իմ պլանների մեջ չէր մտնում, ես չեմ միջամտել և լիահույս եմ, որ մինչև տարկետման ավարտը կկարողանանք առողջական խնդիրները կարգավորել»,- շարունակեց ՔՊ-ականը:





