Սահմանադրական դատարանի այս որոշումը կայացվեց Սահմանադրության օրվան ընդառաջ, և արձանագրվեց, որ Հայաստանում կա Սահմանադրություն, կա Սահմանադրական դատարան, բայց չկա սահմանադրականություն, չկա սահմանադրական արդարադատություն»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՍԴ որոշմանը։
«Սահմանադրական արդարադատության համար առաջնային է ՍԴ կազմի լեգիտիմության խնդիրը, որը չհաղթահարվեց»,- հավելեց փաստաբանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Բարձր դատարանի վրա քաղաքական ազդեցություն է եղել, Վարդևանյանը նշեց․
«ՍԴ դատավորներից մեկի հարցադրումները քաղաքական իշխանության խոսույթից էին, հետևությունները թողնում եմ ձեզ»։





