«Այսօր 6-րդ օրն է, ինչ տեղի է ունենում դիմումների քննությունը․ ըստ ձեզ՝ հուլիսի 4-ին ի՞նչ պատասխան կստանաք ՍԴ-ից, որովհետև ՔՊ պատգամնավորներն ասում են՝ այս դիմումն անհիմն է»,- ՍԴ նիստից առաջ լրագրողը հարցն ուղղեց «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանին։
«Կարծում եմ՝ իրենք այլ բան չէին էլ կարող ասել։ Իսկ ինչո՞ւ չեն ցանկանում, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվեն, պատասխանը հստակ է․ որովհետև այն ընտրախախտումների ռեսուրսը, որն իրացվել է, կրկնակի իրացման դժվարություններ է ունենալու, ռեսուրսն որպես այդպիսին սպառվող է»,- ի պատասխան ասաց Վարդևանյանը։





