«Ինքը հիմնականում վիրավորում է, որովհետև ասելիք չունի, ծրագիր չունի, ժողովրդին էլ առաջին օրվանից խաբել է։ Ինձ էլ է խաբել»,- նախընտրական քարոզարշավի ընթացքում ասաց Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչպես է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներին ու վիրավորանքներին։
Ծառուկյանը հավելեց․ «Ես էլի իմ կլասը չեմ գցի ու իմ բարձունքից չեմ իջնի»։ Նա նշեց, որ պետք է այնպես անենք, որ հունիսի 7-ից Փաշինյանը գնա հանգստի։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը բանավիճել էր իրեն մոտեցած կնոջ հետ ու ասել. «Դուք ովքե՞ր եք։ Եթե դուք Ռոբն եք, մենք ձեզ կզացնելու ենք։ Ռոբին էլ ենք կզացնելու, կալուգացուն էլ ենք կզացնելու, Գագոյին էլ ենք կզացնելու, Սերժին էլ ենք կզացնելու»։





