«Դուք երեկ խնդրահարույց համարեցիք Էդգար Ղազարյանի բառամթերքը, ասացիք՝ կքննարկենք, որոշում կկայացնենք ու կհայտնենք։ Ճի՞շտ ենք հասկանում, որ փոխել եք ձեր որոշումը և պարոն Ղազարյանի ասածը խնդրահարույց չեք համարում»,- լրագրողը հետաքրքրվեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանից։
«Մեր խմբակցության նիստի ժամանակ մենք քննարկել ենք, նաև եղել է որոշում խմբակցության ներսում, որը բաժանված է 2 մասի․ խմբակցության մեջ որոշման և նաև այն պատասխանը, որ մենք պետք է տանք։ Եվ այդ պատասխանը տրվել է»,- ասաց Կարապետյանը։





