ՏԵՍԱՆՅՈւԹ․ Փաստաբաններին 10 ժամից ավելի է՝ թույլ չեն տալիս իրավաբանական օգնություն տրամադրել «Ուժեղ Հայաստանի» 4 համակիրներին ու անդամներին. Գոհար Մելոյանն ահազանգում է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և համակիրների դեմ այսօր առավոտվանից իրականացվող հետապնդումներին է անդրադարձել կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

«Ուժեղ Հայաստանի» 4 համակիրներին և կուսակիցներին իրավաբանական օգնություն այս պահի դրությամբ տրամադրել չի հաջողվում, փաստաբաններին թույլ չեն տալիս նրանց մոտ գնալ։

«Տրվել է հանցագործության մասին հաղորդում՝ փաստաբանական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ, ահազանգեր են ուղղվել ՄԻՊ գրասենյակ, բայց լուծում կամ արձագանք չկա։

Առավոտյան ժամը 8-ից ձերբակալված կամ բերման ենթարկված անձանց մոտ փաստաբանները չեն կարողանում մուտք գործել։

Սա մարդու իրավունքների ակնհայտ խախտում է, գործող իշխանության կողմից ժողովրդավարական արժեքների դեմ կռիվ է»,- ընդգծել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։