Շնորհակալ ենք ձեր վստահության համար, շնորհակալ ենք ձեր արժանապատիվ քվեի համար: Ինչքան էլ փորձեցին մեզ խանգարել, ինչքան էլ փորձեցին վարչական ռեսուրսով վախեցնել, մենք դա միասին արեցինք: Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անդրանիկ Գևորգյանը:
«Պայքարը շարունակվում է, ավելի ենք ուժեղանում, ավելի ենք պնդանում տեղերում: Մենք պետք է գնանք մինչև վերջ, մինչև փոփոխություն։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։
Այս պահին վերահաշվարկ է ընթանում Հայաստանի ողջ տարածքում։ Վերահաշվարկի ավարտից հետո մենք հանդես կգանք հայտարարությամբ և կտեղեկացնենք, թե ինչ ձևաչափով ենք շարունակելու մեր պայքարը»,-նշել է նա:





