Բանավեճ տեղի ունեցավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու լրագրողների միջև։ «Եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, ձեր մեծամասնությունը հիմա ինոագենտ կլիներ։ Եթե 2021-ին ընտրություններն այլ կերպ դասավորվեին, ձեր մեծ մասն ինոագենտ կլիներ, դու՝ բանտում, կամ արտերկրում»,- ասաց Սիմոնյանը։ «Ի՞նչ է նշանակում ինոագենտ, նման բան են ասո՞ւմ լրագրողներին»,- նշեց լրագրողներից մեկը։ «Կարելի՞ է ես իմ կարծիքը շարունակեմ, իմ ասուլիսն է․․․ արի ստեղ կանգնի, խոսի»,- ասաց Սիմոնյանն ու հեռացավ։





