«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արամ Վարդևանյանը հիշեցնում է՝ ընտրությունների վերաբերյալ դիմումների քննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկելու է հունիսի 26-ին։ Վարդևանյանն ընդգծում է՝ իրավունքը պետք է գերակայի իշխանության քաղաքական շահին.
«Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին:
Հայաստանում առկա քաղաքական հետապնդումների ռեկորդային ծավալի պայմաններում պետք է պարզապես հիշեցնել, որ իրավունքը չի կարող նսեմացվել:
Իրավունքը պետք է գերակայի:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։





