ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ինչու՞ իրավապահները չեն խոսում իշխանության կողմից նախընտրական շրջանում պետական բյուջեի հաշվին գնված ձայների մասին. Միքայելյան

Իշխանությունների հրահանգով շինծու մեղադրանքներ են առաջադրվում ընդդիմադիր գործիչներին, նրանց կալանավորում են, սակայն նույն իրավապահ համակարգը լռում է իշխանության կատարած իրական իրավախախտումների մասին, ընդգծում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը.

«Շատ տարօրինակ է, որ մեր հարգելի իրավապահները չեն խոսում իշխանության կողմից նախընտրական շրջանում պետական բյուջեի հաշվին գնված «ձայների» մասին, տարբեր քաղաքապետերի կողմից տրվող նվերների, մարդկանց աշխատանքի ընդունելու նախընտրական խոստումների և բազմահազար ընտրախախտումների մասին, որոնց շարքը կարելի է անվերջ թվարկել։

Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով՝ բյուջեի հաշվին ձայն «գնում»,- նշում է Միքայելյանը։

Նա նաև ասում է՝ այս ամենը ավարտվելու է. փոփոխություն լինելու է։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։