ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ինչ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ Եկատերինբուրգում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ «Հայաստանի Հանրապետության արդյունաբերական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը գիտատար արտադրությունների ձևավորումն է, որոնք կապահովեն տեխնոլոգիական զարգացում՝ արտադրական գործընթացների օպտիմալացման, թվայնացման, արհեստական բանականության տեխնոլոգիաների և տվյալների վերլուծության ներդրման միջոցով։ Այս մոտեցումը, բարձրացնելով ոլորտի ներդրումային գրավչությունը, կարագացնի ժամանակակից տեխնոլոգիաների փոխանցումը և պայմաններ կստեղծի բարձրարժեք արտադրանքի թողարկման համար։ Մեր նորարարական զարգացման ռազմավարությունը կայուն աճ ապահովելն է՝ հաշվի առնելով գլոբալ տեխնոլոգիական թրենդներին ինտեգրումը և տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզի վրա արժանի տեղ զբաղեցնելը։ Վերջին շրջանում իրականացված խոշոր ներդրումները վկայում են այն մասին, որ մեր երկիրն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր՝ երկարաժամկետ ռազմավարական տեսլականով», — նշել է նա։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։