ՏԵՍԱՆՅՈւԹ․ ՀԾԿՀ նախագահը չի բացառում Ադրբեջանից, Թուրքմենստանից և Իրանից գազի ներկրումը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը չի բացառում, որ ՌԴ-ի կողմից գազի գնի թանկացման պարագայում ՀՀ-ն որպես այլընտրանք կարող է դիտարկել Ադրբեջանին, Թուրքմենստանին և Իրանին։

«Այլընտրանքները կարող են դիտարկվել բոլոր այն հնարավոր երկրները, որոնք գազ են վաճառում, և ենթակառուցվածքները թույլ են տալիս, որ մենք այդ երկրներից գազ գնենք… Ադրբեջանից, Թուրքմենստանից, չգիտեմ՝ Պարսկաստանից»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը վստահեցրել է, որ նույնիսկ գազի գնի բարձրացման պարագայում Հայաստանը չի վերադառնա 1990-ականների ծանր վիճակին։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։