ՏԵՍԱՆՅՈւԹ․ Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդաների հետ տանն է. ինչ է հայտնում Իվետա Տոնոյանը

«Բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով փորձում են ճնշում գործադրել Գագիկ Ծառուկյանի վրա։ Սպասեցին և համբերեցին ՍԴ որոշմանը, որից հետո առաջին իսկ աշխատանքային օրը վաղ առավոտյան 07։16-ին սկսեցին գործողություններ իրականացնել։ Պատկան մարմինները չեն էլ սպասել լույսը նորմալ բացվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

«ԿԸՀ-ն չքննեց Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը՝ կանխազգալով կամ հստակ իմանալով, թե ինչ որոշում է ՍԴ-ն կայացնելու և որ ամսի 4-ից հետո Ծառուկյանը, որպես պատգամավորության թեկնածու, չի ունենալու անձեռնմխելիություն և այլևս հարկ չի լինելու ԿԸՀ-ով այդ հարցը քննարկել։ Եվ հենց ՍԴ-ի որոշումից հետո սկսել են այս լայնածավալ գործողությունները»,- շարունակեց Տոնոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք Գագիկ Ծառուկյանի տանն ու «Մուլտի գրուպ» կոնցեռում խուզարկությունների մասին:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։