«Ինչքան որ ճանաչում եք Նիկոլ Փաշինյանին, եթե նա չհավաքի բավարար ձայներ, կկարողանա՞ իշխանությունը անցնցում հանձնել հաղթած թեկնածուին» լրագրողի այս հարցին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Ես բավարար չափով չեմ ճանաչում, որովհետև իր հետ երկու բառ երբեք չեմ փոխանակել, բայց եթե քվեարկության արդյունքներով ընդդիմադիր ուժերը հաղթեն, որևէ մեկը չի կարող այդ ձայները խլել»:





