ՏԵՍԱՆՅՈւԹ․ Երևանը ձյունից հետո. արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներ

Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ դեկտեմբերի 27-ից հանրապետության ողջ տարածքում ՆԳՆ ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի կարգադրությամբ ՓԾ ստորաբաժանումները հանրապետության ավտոճանապարհներին իրականացրել են ուժեղացված ծառայություն։

ՓԾ ստորաբաժանումներն ակտիվ համագործակցել են Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ։

Դեկտեմբերի 27-ի ժամը 08։00-ից մինչև դեկտեմբերի 28-ի ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։

ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ, որոնց արդյունքում օպերատիվ արձագանքելով իրավիճակին արգելափակումից դուրս են բերել 47 տրանսպորտային միջոց և 92 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։