Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձրացրել է Իսրայելի հետ պատերազմի հնարավորության հարցը, գրում է The Jerusalem Post-ը։
Էրդողանը պնդում է, որ Իսրայելի գործողությունները 1,2 միլիոն լիբանանցիների ստիպել են լքել իրենց տները քաղաքացիական թիրախների վրա հարձակումների պատճառով։ Նա կոչ է արել միջազգային հանրությանը կանխել Պաղեստինի դեմ նմանատիպ հարձակումները։
«Ինչպես մենք մտանք Լիբիա և Ղարաբաղ, այնպես էլ կարող ենք մտնել Իսրայել։ Ոչինչ չի խանգարում մեզ դա անել», — ասել է Թուրքիայի նախագահը։





