Շատ հավանական է, որ ՌԴ-ն արգելի Ջերմուկի ներմուծումը, ինչպես նաև Հայաստանից արտահանվող ծաղիկների մուտքը։ Շուկայից և վաճառքից գաղափար չունեցող մարդիկ կասեն, թե թող Եվրոպա արտահանեն, բայց դա իրականությունից շատ հեռու պատկերացում է։ Իրականում ՌԴ-ի շուկան Հայաստանի համար հիմնական սպառողն է, և դա պատահական չէ։
Դա կախված է նրանից, որ Հայաստանը և Ռուսաստանը գտնվում են նույն տնտեսական գոտում , ինչը նշանակում է նվազ մաքսատուրքեր և պարզեցված առևտրային գործընթացներ ։
․ Լոգիստիկան շատ ավելի մատչելի և արագ է, քան դեպի արտահանումը
․Ռուսական շուկայում հայկական ապրանքները ճանաչված են և արդեն ունեն ձևավորված սպառող
․Եվրոպական շուկան պահանջում է շատ խիստ սերտիֆիկացիա, ստանդարտներ և մեծ ծախսեր, որոնք շատ արտադրողներ պարզապես չեն կարող կրել(Ռուսաստանը հաճախ աչք է փակել մեր խայտառակ որակի ապրանքների վրա)
․Արտադրության ծավալներն ու ենթակառուցվածքները դեռ բավարար չեն վեկտորը այլ շուկաներ ուղղելու համար
Այսինքն օդում կրակել, թե Եվրոպա արտահանել ու արտադրողին թողել ռիսկի առաջ ,դա պետության անպատասխանատու քաղաքականության արդյունք է։
Տասը լարի վրա խաղացողն ու հայկական բիզնեսի մշուշը.
Արմինե Մելքոնյան





