«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։

Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ շուրջ 6 ամիս իրենք ամեն ինչ արել են, որ ընդդիմությունն այս ընտրություններին մասնակցի մեկ ճակատով, բայց դա չի ստացվել:

Կուսակցությունից, սակայն, չեն նշել, թե ով է իրենց վարչապետի թեկնածուն:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից Հովիկ Աղազարյանը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու մասին էր հայտարարել: Աղազարյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված, այժմ անկախ պատգամավոր Հակոբ Ասլանյանը ՄԱՍԿ անունով կուսակցություն են ստեղծել և հայտարարել, որ վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն Մարուքյանին:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։