«Արթուր Ալեքսանյանը բաց է թողնում միայն և միայն այս առաջնությունը»․ Մարզիչը մանրամասներ է հայտնել

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը եզրափակիչ նախապատրաստական փուլն է անցնում ապրիլի 20-26-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ։

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ինչպես հայտնի է, չի մասնակցելու առաջնությանը։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն այսօր լրագրողներին հայտնել է՝ օլիմպիական չեմպիոնը բաց է թողնում միայն այս առաջնությունը, սպորտային կարիերան շարունակելու է։

«Արթուրը Գերմանիայում մեկամսյա բուժման կուրս է անցել և այժմ արդեն վերադարձել է թիմ։ Նա գորգի վրա է, ակտիվորեն մարզվում է և զուգահեռ՝ շարունակում վերականգնողական գործընթացը։ Ուզում եմ հստակ ընդգծել՝ Ալեքսանյանը բաց է թողնում միայն և միայն Տիրանայում կայանալիք այս Եվրոպայի առաջնությունը։ Խոսք անգամ չկա մեկ տարվա դադարի կամ աշխարհի առաջնությունը բաց թողնելու մասին»,- լրագրողների հետ զրույցում նշել է Բաբալարյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։