Նման քայլերով վնասում են պետության անունը սպորտի ապագան ու մեր արժանապատվությունը

Դատարան դիմելը՝ պահանջելով, որ Գագիկ Ծառուկյանը դադարի լինել ՀԱՕԿ-ի նախագահ, անկեղծ ասած, ոչ միայն անհասկանալի է, այլ՝ ազգային խայտառակություն…սա ավելի զարմանալի է այն պայմաններում, երբ նույն մարդուն միջազգային մակարդակով հարգում ու գնահատում են, և առաջարկում են ստանձնել Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահի պաշտոնը,այսինքն՝ դրսում գնահատում են, իսկ ներսում՝ փորձում արժեզրկել…էսա՞ մեր հայուն բնորոշ
Նախ նշեմ դեռ 2004 թվականից սկսած Ծառուկյանը հայ սպորտի զարգացման համար արել է այնպիսի քայլեր, որոնք այսօր էլ արդյունք են տալիս՝ թե՛ մեդալների, թե՛ միջազգային հեղինակության տեսքով,երբ տարբեր երկրներից բարձրաստիճան սպորտային ներկայացուցիչներ գալիս են Հայաստան, համագործակցում, բարձր են գնահատում մեր ունեցածը, իսկ ներսում նման գործընթացներ են սկսվում՝ դա պարզապես ամոթ է։ Սա ոչ միայն անհարգալից վերաբերմունք է կոնկրետ անձի նկատմամբ, այլ նաև հարված է ամբողջ հայկական սպորտի հեղինակությանը։
Ի վերջո, պետք է հասկանալ՝ նման քայլերով ոչ թե ինչ-որ մեկին են վնասում, այլ վնասում են պետության անունը, սպորտի ապագան ու մեր ընդհանուր արժանապատվությունը։

Աննա Հովհաննսյանի ֆեյսբուքյան էջից

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։