ՏԵՍԱՆՅՈւԹ․ Դա շատ արագ է լուծվելու․ ինչ է վստահեցնում Սամվել Կարապետյանը

Ներքին անհամերաշխության և հասարակության ներսում աճող ագրեսիան հնարավոր է արագ հաղթահարել՝ ազգային համերաշխության օրակարգի շուրջ միավորվելու դեպքում, այս մասին «Կամուրջներ» հաղորդման շրջանակում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Նա նշել է, թե իշխանությունները միտումնավոր ձևավորում են քաոսային մթնոլորտ՝ սեփական իշխանությունը պահպանելու նպատակով։

«Դա շատ արագ է լուծվելու։ Դրա համար մեր քաղաքական գլխավոր խոսույթներից մեկը ներքին համերաշխություն ու միասնություն բերելն է։ Դա ընդամենը մեկ քաղաքական ուժի ձևավորած օրակարգն է. իրենց իշխանությունը պահելու համար ստեղծում են քաոս, որ կարողանան կառավարել այդ քաոսը»,- նշել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ նույն մոտեցումը կիրառվել է նաև Արցախում, իսկ այժմ, ըստ նրա, նման գործընթացներ տեղի են ունենում Հայաստանում։

«Արցախում էլ մարդկանց հանեցին իրար դեմ և շատ հեշտությամբ հայաթափեցին։ Հիմա նույնը արվում է Հայաստանում, մարդիկ դա չեն հասկանում։ Ինչի՞ համար ենք մենք այդքան շեշտում, որ 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան պետք է կանգնեցնենք, այս ամենն արվում է դրա համար նույնպես, որ մարդիկ զբաղվեն իրար «գզգզելով» և աչքաթող անեն բոլոր արտաքին վտանգները։ Սյունիքը կորցնելու, Հայաստանը թրքացնելու վտանգների դեմ պետք է պայքարենք»,- ասել է Կարապետյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։