ՏԵՍԱՆՅՈւԹ․ Չի թողնում Սամվել Կարապետյանը մարդկանց հետ խոսի, որ ինքը կամերայի հետևում բամբասի . Նարեկ Կարապետյան

Մի մարդ, ով Ազգային ժողովում հերոսանում է, դուխ չի անում՝ երես առ երես հանդիպի Սամվել Կարապետյանի հետ։ Այս մասին դատարանի բակում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու որոշմանը։

«Նա իրեն թույլ է տալիս արտահայտություններ, որ վայել չեն հավասարակշռված, ճիշտ, հայ տղամարդու, ու դրանից հետո երբ հայտնվում է մարդ, ով իրեն արժանի պատասխան է տալիս, վախենում է՝ երես առ երես հանդիպի նրա հետ, վախենում է, որ հայ ժողովուրդը կհանդիպի նրա հետ, վախենում է Կարապետյանից։ Ու այսօր դատարանը կատարել է այն, ինչի մասին երազել է Փաշինյանը, երեք ամիս երկարաձգել է տնային կալանքը։ Փաշինյանն ուզում է չթողնել, որ մարդկանց հետ շփվի Կարապետյանը, ինքը կամերայի հետևը Կարապետյանի մասին ստեր է պատմում, բամբասում, եթե տղամարդ է, ինչո՞ւ է փախնում։

Փաշինյան, որ ամբողջ օրը գնում, Եվրոպայի դրոշի կողքը նկարվում ես, դու միակ երկիրն ես Եվրոպայում, որ քո հիմնական ընդդիմադիր առաջնորդը կալանքի տակից է  քո հետ կռվելու, դու միակ երկիր ես Եվրոպայում, որ ընդդիմադիր առաջնորդին կալանավորել ես ու խոսում ես ժողովրդավարությունից ու Եվրոպայից»,– ասել է նա։

 

@armlife.lurer

Միակ երկիրն ես Եվրոպայում, որ քո հիմնական ընդդիմադիր առաջնորդը կալանքի տակից է քո հետ կռվելու․ Նարեկ Կարապետյան #news #Hayastan Amlife.am #lurer

♬ оригинальный звук — Armlife — Armlife

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։