«Ինչպես են հասարակությանը ներկայացվում ապագա ծրագրերը՝ ակադեմիակա՜ն քաղաք: Այդ գեղեցիկ, վառ երևակայությունը, որն իբր պետք է դառնա իրականություն, մի անհանգստություն է պատճառում ինձ՝ նեղ են փողոցները, կարելի էր ավելի լայն անել, բայց, ցավոք, դա իրականություն չի դառնա»,- շարունակելով ելույթը՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը: «Իսկ իրականություն է այն, որ այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը»,- հավելեց նա:
Հիշեցնենք՝ ՔՊ-ն ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը: Հարցերի փուլն ավարտվել է, պատգամավորները շարունակում են հանդես գալ ելույթներով:





