ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ասել եմ՝ Ռոբերտ Քոչարյանը պիտի նստի․ Փաշինյան

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իր բնորոշած «քրեական օլիգարխիան» դեռ ազատության մեջ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Բա գիտեք հե՞շտ ա էդ ամեն ինչի պայմաններում հասնել այն արդյունքներին, որը ունենք: Մարդիկ ինձ կոնկրետ ասում են` խի՞ ա Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ: Դե արի մարդուն բացատրի, որ էս ինչ հոդվածի էսինչ կետը, էդ օրը արևը տենց որ սենց դուրս եկավ, փորձաքննությունը…, մեկը փռշտաց… Հա լավ, ձե՞ռ եք առնում: Մյուս կողմից էլ կասեն` ուղիղ հրահանգ եք տալիս: Է ժողովուրդն ինձ է ուղիղ հրահանգ տալիս, ես էլ նրա ասածը փոխանցում եմ պետական ինստիտուտներին: Ի վերջո, ժողովրդից եք սնվում: Չի կարա լինի օլիգարխիական դատական համակարգ Հայաստանում, ամեն ձև ես դրա դեմ պայքարելու եմ: Ով ինչ ուզում ա ասի, Ռոբերտ Քոչարյանը պտի նստի, ժողովուրդն ինձ է ասել դա, մի հատ էլ մանդատ էլ տվել ա»:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։