«Ուժեզ Հայաստան» կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանը տեսաուղերձով դիմել է Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանին։
Կարապետյանը, մասնավորապես, ասել է.
«Ալեն Ռոբերտովիչ, արդար չի էս ամեն ինչը։ Հանձնել էր պետք՝ հանձնեցիր, արդարացնել էր պետք՝ արդարացրիր։ Խաղամոլության օրենքն ընդունեցիր, պարել էր պետք՝ պարեցիր։ Չգնահատվեց։»
Նա նաև հավելել է. «Հարևան երկրին պետք ա իրանց վերակացուն, ու ԱԺ-ում պետք ա իրանց մարդը, ոչ թե իրանց հաճոյացող։»
Տեսաուղերձին կից Նարեկ Կարապետյանը գրել է ՝ «Հայաստանի պատմության առաջին թուրքամետ ԱԺ նախագահ»։





