Search
Close this search box.

Telegram-ի թիմը հայտարարություն է տարածել

Telegram-ի թիմն առաջին անգամ մեկնաբանել է հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալումը՝ նշելով, որ Telegram-ը պահպանում է ԵՄ օրենքները՝ ներառյալ թվային ծառայությունների մասին օրենքը։

«Հարթակի ղեկավարումը համապատասխանում է ոլորտի չափանիշներին և մշտապես բարելավվում է։ Աբսուրդ է պնդել, որ հարթակը կամ դրա սեփականատերը պատասխանատու են չարաշահումների համար։

Պավել Դուրովը թաքցնելու ոչինչ չունի, և նա հաճախ է շրջագայում Եվրոպայում։ Գրեթե 1 միլիարդ օգտատեր ամբողջ աշխարհում օգտագործում է Telegram-ը որպես հաղորդակցության միջոց ու որպես կենսական տեղեկատվության աղբյուր։

Մենք սպասում ենք այս իրավիճակի շտապ հանգուցալուծմանը։ Telegram-ը բոլորիդ հետ է»,- ասված է հայտարարությունում։