Սոչիում պարա հոկեյի հայ մարզիկների մասնակցությունը ապահովել է ՀՃՇ առաջնորդ Արշակ Կարապետյանը

Պարա հոկեյի միջազգային փառատոնի բացումն անցկացվեց 2025 թվականի ապրիլի 26-ին 🇷🇺 Սոչի քաղաքի «Սիրիուս» Դաշնային տարածքում, Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության, Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի, Հոկեյի Մայրցամաքային լիգայի և այլ խոշոր մարզական կազմակերպությունների աջակցությամբ։ 🇦🇲Հայաստանի պարա հոկեյի ֆեդերացիան (ֆեդերացիայի նախագահ Կարեն Գյուլամիրյան, թիմի ավագ Արշակ Հովհաննիսյան) ստեղծվել է 2017 թվականին՝ Հայաստանի պարաօլիմպիկ խաղերի ֆեդերացիայի նախագահ Հակոբ Աբրահամյանի նախաձեռնությամբ։
Հայաստանյան թիմը վերջին երկու փառատոներին չի մասնակցել՝ համապատասխան ֆինանսավորման բացակայության պատճառով։ Մեր մարզիկներին ուղեկցում և աջակցում են «Համահայկական ճակատ» շարժման անդամները։
Պարա հոկեյի միջազգային փառատոնին մասնակցելու են 60 քաղաքների 120 թիմեր: Առաջին անգամ միջոցառմանը կմասնակցեն թիմեր Հայաստանից և Ղազախստանից։ Այս տարի փառատոնին տրվել է միջազգային կարգավիճակ։

«Համահայկական ճակատ» շարժման մամլո ծառայություն

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։