Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2025-ին նվազել է 45.4%-ով՝ երկրի՝ ԵՄ-ին միանալու ձգտման խոսակցությունների ֆոնին, այս մասին սոցկայքի իր էջում հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ հավելելով, որ, փորձագետների գնահատականներով, ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է արժենալ երկրի ՀՆԱ-ի 15-20%-ի կորուստ՝ առնվազն 5 մլրդ դոլար։





