Search
Close this search box.

Շահրամանյանն անդրադարձել է Փաշինյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին

Please enter a valid URL

ՀՀ-ում բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, ԱԺ-ում համապատասխան քննիչ հանձնաժողով է ստեղծվել, որն առաջիկայում կհրապարակի եզրակացությունները: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով հարցին՝ ի վերջո ով է մեղավոր Արցախում տեղի ունեցածի համար:

Հարցին՝ Քննիչ հանձնաժողովի եզրակացությո՞ւնն է իր համար հիմք հանդիսանալու ,որ հասկանա, թե ովքեր են մեղավորները, նա ասաց. «Ոչ միայն, մենք ունենք մեր կարծքիները, բայց դրա մասին կարելի է խոսել համապատասխան քրեական գործերի արդյունքների մասին տեղեկանալով»:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե իրեն ընդդիմությունն է բերել իշխանության և որ հենց նա է ստորագրել Արցախի լուծարման փաստաթուղթը, Շահրամանյանն ասաց, որ շատ բան է խոսվում, մնում է այդ խոսացածը հիմնավորել:

Հարցին՝ ով է Շահրամանյանի «գրպանը գցել» այդ ամեն ինչը, նա ասաց. «2023 թվականի սեպտեմբերին հայտնվել ենք շատ ծանր ու բարդ իրավիճակում, ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ ստանձնել եմ այդ պարտականությունները, պատասխանատվությունը, այն ժամանակ, երբ գրեթե Արցախից բոլորը հրաժարվել են, և մենք կայացրել ենք որոշումներ՝ ելնելով ստեղծված իրավիճակից»:

Շահրամանյանի խոսքով՝ ստանձնել է այդ պարտավորությունը, հասկանալով իրավիճակի բարդությունը՝ չխուսափելով այն պատասխանատավությունից, որով պետք էր այդ ժամանակ վերցներ պետական պաշտոնը:

«Ես շատ լավ գիտակցում էի՝ ինչ է նշանակում այդ պաշտոնը ստանձնելը և ասացի՝ որոշումները կայացրել ենք ստեղծված իրավիճակից ելնելով: Ոչ ոք չէր կարող կանխատեսել ելքն ինչպիսին է լինելու: Մինչև վերջին վայրկյանը արցախցիները չեն ցանկացել լքել իրենց բնակավայրերը: Մենք բանակցում էինք նաև ադրբեջանական կողմի հետ, որ պահպանենք իրավիճակը կայուն և սկսենք բանակցություններ Արցախի և Արցախի ժողովրդի հետագա ճակատագրի վերբերյալ, բայց ադրբեջանի կողմից համապատասխան երաշխքիներ չենք ստացել, որ ժողովուդրը կարող է ապահով ապրել»,- նշել է նա: