ՏԵՍԱՆՅՈւԹ․ Սևան-Երևան ավտոճանապարհին կայծակի հարվածի հետևանքով կամրջի վրա պայթյուն է տեղի ունեցել

Այսօր՝ հունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին կայծակի հարվածի հետևանքով կամրջի վրա պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով վնասվել են «Mercedes Sprinter» մակնիշի և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաներ. բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կայծակի հարվածի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել և վնասվել են ինչպես ասվալտի շերտը, այնպես էլ մետաղական կոնստրուկացիաները, երկաթե արգելապատնեշները և բետոնե սալերը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։