Սամվել Կարապետյանի 17 աջակից բերման է ենթարկվել, այդ թվում՝ Վաղինակ Վարդանովը

Այսօր շարունակվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի քննությունը։

Դատական նիստին զուգահեռ Կարապետյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա են անում նրա աջակիցները։

Քանի որ քաղաքացիները ճանապարհը չէին բացում, ոստիկանները հրելով հեռացրին նրանց այդ հատվածից։ Ապա ոստիկանները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին:

ՆԳՆ ոստիկանությունից Aysor.am-ին հայտնեցին, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ։

Նշվում է, որ նրանց թվում է նաև Վաղինակ Վարդանովը` հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդանովի որդին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։