«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ շարունակվում է իր անազատությունը, և իշխանությունը հայտարարում է, թե նահանջելու տեղ չունի, նշեց․ «Դուք իրենց կստիպեք, որ ունենան»։
Հարցին, թե այդ առնչությամբ ի՞նչ մտահոգություններ ունի իշխանությունը, Կարապետյանն արձագանքեց․ «Դե իրենց հարցրեք, ես ի՞նչ գիտեմ, վախենում են․․․»։
Դիտարկմանը, որ Փաշինյանի խոսքով՝ իրեն Ռուսաստանից են ուղղորդում քաղաքականությամբ զբղվել, Սամվել Կարապետյանն արձագանքեց․ «Ռուսաստանը միայն ուղղորդում է Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»։





