Search
Close this search box.

Ռուսաստանի վերահuկողության տակ նոր բնակավայր է անցել

Ռուսաստանի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Իվանովկա բնակավայրը։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Իվանովկա բնակավայրը»,- նշված է հաղորդագրությունում։

Տեղեկացվում է նաև, որ օրվա ընթացքում ռուսական զորքերը ջախջախիչ հարված են հասցրել Ուկրաինայի ԶՈՒ մի շարք ստորաբաժանումների՝ Տորեցկի, Գրոդովկայի, Վոզդվիժենկայի, Կալինովոյի, Նովգորոդսկու, Միրոլյուբովկայի և Նելեպովկայի շրջաններում, հետ է մղվել Ուկրաինայի ԶՈՒ նախաձեռնած 7 հակագրոհ։

Շփման գծի այդ հատվածում, ինչպես նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում, ուկրաինական կողմը 470 զինծառայող է կորցրել, ոչնչացվել են ամերիկյան Bradley հետևակի մարտական ​​մեքենաներ և MaxxPro զրահապատ մարտական ​​մեքենա, ինչպես նաև երկու ավտոմեքենաներ և Д-30 հաուբից։

ՌԴ ՊՆ-ից տեղեկացրել են նաև, որ անցնող շաբաթվա ընթացքում ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Լիսիչնոե, Տիոֆեևկա և Վեսյոլոե բնակավայրերի նկատմամբ, իսկ հուլիսին վերահսկողություն է սահմանվել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության 19 այլ բնակավայրի նկատմամբ։