Ռուսաստանն անհրաժեշտ բոլոր պարզաբանումները տրամադրել է Իրանին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմայի վերաբերյալ։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք գործընկերների հետ կապի մեջ ենք, դա մշտական շփում է։ Մենք տրամադրել ենք բոլոր անհրաժեշտ պարզաբանումներն այդ թեմայի վերաբերյալ։ Կարծում ենք, որ մեր ներկայացրած հիմնավորումը Թեհրանում լսելի և ընկալելի է եղել»,- ասել Է Զախարովան։