ՔՊ-ն Գանձասարը հայկական չի՞ համարում. հարց ՔՊ–ական պատգամավորին

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը «ռուսական պատժամիջոցները» որակել է որպես Հայաստանի անկախության ու ինքնիշխանության գին։

Սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում պատգամավորն անդրադարձել է բազմաթիվ թեմաների։ Այսպիսով, Արցախի Գանձասարի վանքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի լկտի պահվածքի հետ կապված հարցին ի պատասխան՝ Ղազարյանը տվել է նույն պատասխանը, որն ավելի վաղ հնչեցրել էին իշխող խմբակցության նրա մի քանի գործընկերներ։ Նա կրկնել է, որ նման հայտարարությունները (Հաջիևը խոսել էր հայկական վանքի իբր ալբանական արմատների մասին) չեն նպաստում խաղաղության ամրապնդմանը։ Ըստ Ղազարյանի՝ խաղաղություն կա, բայց այն ամրապնդման կարիք ունի։ Երևանն ակնկալում է, որ երկու կողմերն էլ հավասարապես կարևորեն խաղաղությունը։ Ընդ որում, Ղազարյանը նկատում է Բաքվի հռետորաբանության փոփոխությունը։ Համենայնդեպս, նա հավաստիացրել է, որ որպես քաղաքացի հասկանում է մարդկանց անհանգստությունն ու զգացմունքները, բայց որպես պատգամավոր պետք է տեսնի նաև հարաբերություններում առկա առաջընթացը։ «Եղել է հակամարտություն և ծանր պատմություն։ Բայց Հայաստանն ու Ադրբեջանը կարևորագույն հարցերի շուրջ եկել են համաձայնության և դա ամրագրել փաստաթղթերով»,- հայտնել է Ղազարյանը՝ որպես այդպիսիք մատնանշելով սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ու նախաստորագրված խաղաղության փաստաթուղթը։ «Հայաստանն ու Ադրբեջանը կառուցում են այնպիսի հարաբերություններ, որոնցում նման հարցերը թողնվում են դիվանագետներին, այլ ոչ թե զինվորականներին»,- շարունակել է պատգամավորը։

Ռուսական ռազմաբազայի մասին հարցին ի պատասխան՝ Ղազարյանը հղում է արել վարչապետի հայտարարությանը՝ նշելով, որ եթե Ռուսաստանից բազան դուրս բերելու առաջարկ ստացվի, Հայաստանը դեմ չի լինի։ Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի պահանջների կապակցությամբ պատգամավորն ընդգծել է, որ ինչպես արձանագրել է ՍԴ-ն, այն որևէ տարածքային պահանջ չի պարունակում։ Ինչ վերաբերում է նոր Սահմանադրության ընդունմանը, ապա վարչապետն այդ մասին խոսել է դեռևս 2020 թվականի փետրվարին։ Վառելիքի մատակարարումների մասով Ղազարյանը հայտնել է, որ դա նույնպես դիվերսիֆիկացիայի մի մասն է, քանի որ աշխարհում տարբեր գործոններ կարող են ազդել բենզինի գնագոյացման վրա։ ՀՀ-ն գիտակցում է, որ դիվերսիֆիկացիան հնարավորություն է տալիս ունենալ ավելի լավ գներ, նշել է պատգամավորը։

Ռուսական գազի գնի վերաբերյալ հարցին պատգամավորը բավականին խաղաղասիրաբար նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում բոլոր բարդ հարցերը կարող են լուծվել։ Նրա խոսքով՝ գազի թանկացումը, Լարսում առկա խնդիրները, արտահանման արգելքը մեր ինքնիշխանության պահպանման գինն են։ «Կա գին, որը մենք պատրաստ ենք վճարել հանուն Հայաստանի անկախության և ինքնիշխանության»,- պաթոսով հայտարարել է Ղազարյանը։ Հարցին, թե արդյոք ժողովուրդը պատրաստ է վճարել այդ գինը, պատգամավորը կտրուկ հայտարարել է, որ ժողովուրդը մասնակցել է և տեսել է ՔՊ-ի նախընտրական քարոզարշավը, իսկ պատժամիջոցներն արդեն այն ժամանակ կային, ուստի ժողովուրդն ունի հավաքական իմաստնություն՝ բոլոր հարցերին պատասխանելու համար։ Միևնույն ժամանակ, Ղազարյանը նշել է, որ տեղյակ չէ գազի սակագնի բարձրացման հեռանկարների մասին։ Ըստ նրա՝ կարող են լինել ցանկացած «եթե»-ներ, բայց իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի պաշտպանեն ՀՀ-ի, հետևաբար նաև ժողովրդի շահերը, իսկ մեկ կենտրոնից կախվածությունն ամենամեծ սպառնալիքն է, որի հաղթահարման համար կարվի հնարավոր ամեն ինչ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։