Ուղիղ միացում․ Իրավապահ մարմինները վերածվել են քաղաքական սպասարկուի. Գոհար Մելոյան

Ազգային ժողովի հերթական ընտրություններում խախտվել են ընտրողի իրավունքի հիմնարար սկզբունքները, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։

«ԿԸՀ-ի կողմից հրապարակված արդյունքներն ամբողջովին չեն արտահայտում ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացու կամքը»,-ասաց Մելոյանը։

Անդրադառնալով ձերբակալություններին, Գոհար Մելոյանը նշեց, թե «Ուժեղ Հայաստան»-ից մոտ 700 մարդ է ձերբակալվել, կալանավորվել, այդ թվում՝ տարեց կանայք, ովքեր գրանցվել ու դարձել են կուսակցական։

«Մեր երկրում իրավապահ մարմինները վերածվել են քաղաքական սպասարկուի։ Մեր կուսակիցների նկատմամբ հետապնդումները դեռ շարունակվում են, ԿԸՀ միջնորդություններ են ներկայացվում մեր թեկնածուների նկատմամբ՝ միջանկյալ անձեռնմխելիությունից զրկելու և խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ»,-ասաց Մելոյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։