Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սասունցի Դավիթ կայարանում․ «Սասունցի Դավիթ կայարանից դեպի Զորավար Անդրանիկ երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է արել։ Քաղաքացին սեղմել է արգելակման կոճակը, գնացքն արգելակել է։ Մինչև մեքենավարը դիսպետչերին զեկուցել է կատարվածի մասին, այդ ընթացքում բաց տարածքում 4-5 հոգի անցել է պատն ու ներկել գնացքը»,- ասաց նա՝ հայտնելով, որ քրեական գործ է հարուցվել, 5 քաղաքացի ձերբակալվել է։