Եթե այդքան «հերոս» եք, ձեր ուժն ու համարձակությունը թշնամու դեմ ցույց տվեք, ոչ թե հայ կանանց ու աղջիկների նկատմամբՄախսուդյանը՝ Մասիսի ԵԿՄ նախագահին

«Քիչ առաջ տեսա հերթական խայտառակությունն ու անպատժելիության ցուցադրությունը․ քաղաքական գործընթացի ժամանակ հայ կնոջ նկատմամբ բռնություն է կիրառվում, իսկ պատասխանատուները կարծես օրենքից վեր լինեն։ Եթե այդքան «հերոս» եք, ձեր ուժն ու համարձակությունը թշնամու դեմ ցույց տվեք, ոչ թե հայ կանանց ու աղջիկների նկատմամբ։
Ո՞վ է ձեզ իրավունք տվել այ՝վիժվացքներ ձեռք բարձրացնել հայ կնոջ վրա։ Որտե՞ղ են իրավապահ մարմինները, ինչո՞ւ են լռում։ Եթե նույն արարքը կատարեր իշխանություններին անհարմար որևէ անձ, համոզված եմ՝ ժամերի ընթացքում կձերբակալվեր։
Ժողովուրդը թող տեսնի ու գնահատի՝ սա՞ է այն ժողովրդավարությունը, որի մասին տարիներ շարունակ խոսում են։ Երբ բռնությունը անտեսվում է, իսկ օրենքը կիրառվում է ընտրովի, դա արդեն լուրջ հարված է պետության հեղինակությանը և արդարության սկզբունքին։ Օրենքը պետք է գործի բոլորի համար հավասար, հակառակ դեպքում հասարակությունը լիովին կորցնում է վստահությունը պետական համակարգի նկատմամբ»։
Միհրան Մախսուդյան

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։