Պուտինը խոսել է Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու հավանականության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ հակամարտության ժամանակ Մոսկվայի համար միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի եղել։ Նրա խոսքերը փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Ուզում էին մեզ սադրել, ուզում էին հասնել նրան, որ սխալներ թույլ տանք։ Դե, անհրաժեշտություն չկար օգտագործելու ձեր նշած զենքերը, և հուսով եմ՝ անհրաժեշտություն չի էլ լինի», — ասել է Պուտինը «Ռուսաստան, Կրեմլ, Պուտին։ 25 տարի» ֆիլմի նկարահանումների ժամանակ տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունն ունի բավարար ուժ և ռեսուրսներ՝ «2022 թվականին սկսվածը տրամաբանական ավարտին հասցնելու համար՝ այն արդյունքով, որը Ռուսաստանին անհրաժեշտ է»։

Ապրիլի 29-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ միջուկային ապոկալիպսիսի սպառնալիքը որոշ չափով նահանջել է, բայց չի վերացել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։