Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խնդրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Օրեշնիկը» տեղակայել Բելառուսում:
«Ես ուզում եմ հրապարակավ խնդրել ձեզ, որ սպառազինության նոր համակարգերը, առաջին հերթին «Օրեշնիկը», տեղակայվեն Բելառուսի տարածքում», — Լուկաշենկոն դիմել է Պուտինին։
Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը հայտարարել է, որ «Օրեշնիկը» Բելառուսում կարող է տեղակայվել 2025 թվականի երկրորդ կեսին, քանի որ դրա արտադրությունն ավելանում է։