Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

Օգոստոսի 11-ին՝ ժամը 21։27-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհին՝ Հոռոմայրի վանքի մոտակայքում, քաղաքացիներ են մոլորվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Հոռոմայր վանական համալիրից մոտ 7 կմ հեռավորության վրա՝ ժայռերի մոտ, հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել Օձուն բնակավայր։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։