Search
Close this search box.

Պեսկովը` Փաշինյանի և Ալիևի զրույցի մասին

Please enter a valid URL

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զրույցը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ժամանակ չի խանգարել միջոցառման ընթացքը»։

Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, որը նաև հավելել է, թե միջազգային հանդիպումները միշտ օգտագործվում են երկկողմ շփումների համար։

Հիշեցնենք, որ տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են Փաշինյանն ու Ալիևը ակտիվորեն ինչ-որ բան քննարկում գագաթնաժողովի ընթացքում, նրանց միանում են նաև երկու երկրների ԱԳ նախարարները։ Նկատենք, որ Փաշինյանն ու Ալիևը միջոցառմանը կողք կողքի են նստած, սակայն նրանց առանձին երկկողմ հանդիպում մինչև այս պահը չի նախատեսվում։