Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկեն հանրաքվեի հնարավոր անցկացումը, ինչպես նաև հանրապետության զարգացման ուղղության ընտրությունը։ Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Բիշքեկում Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում նշվել են առևտրատնտեսական համագործակցության հետ կապված կոնկրետ հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Փաշինյանը այց կկատարի Մոսկվա։ Պետությունների ղեկավարները կքննարկեն հիմնական թեման՝ Հայաստանի զարգացման ուղղության, կողմնորոշման և հանրաքվեի անցկացման ընտրությունը», — ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ Հայաստանի վարչապետի այցի ճշգրիտ ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։





