ՏԵՍԱՆՅՈւԹ․ Փաշինյանը հրավիրում է ավտոերթով Գյումրի գնալ․ այցելելու են եկեղեցիներ, սրճարաններ, հետո լսելու են «Վարչաբենդի» ելույթը

Նիկոլ Փաշինյանը կիրակի հրավիրում է ավտոերթի։ ՈՒղղությունը լինելու է դեպի Գյումրի։ Վարդանանց հրապարակում տեղի է ելույթ է ունենալու «Վարչաբենդը»։

Փաշինյանը մանրամասնել է․

«Սիրելի՛ քաղաքացիներ, կիրակի օրը՝ ապրիլի 19–ին, մեծ ավտոերթով նշում ենք Հյուսիս–հարավ ավտոճանապարհի Աշտարակ–Գյումրի հատվածի բացումը։
Մասնակցության համար կարող եք գրանցվել ստորեւ բերվող QR կոդի միջոցով։ Մասնակցության համար, բնականաբար, պետք է ներկայանալ ավտոմեքենայով, բայց իհարկե, մեքենայի մեջ կարող են լինել ուղեւորներ։

Ավելին, անհրաժեշտ է առնվազն մեկ ուղեւոր՝ ուղղորդողի կարգավիճակով, որովհետեւ երթը կարգավորվելու է իմ ֆեյսբուքյան այս էջի ուղիղ եթերում եւ վարորդի կողքի նստատեղին պետք է նստած լինի ուղղորդողը, որպեսզի հետեւի եթերին եւ տեղեկատվություն փոխանցի վարորդին։

Երթի մասնակից համարվելու են միայն գրանցված ավտոմեքենաները։ Ծառայողական ավտոմեքենաների մասնակցությունը երթին արգելվում է, բացի պետական պահպանության ներքո գտնվող անձանց սպասարկող մեքենաները։ Մեկնարկի տեղի եւ ժամի մասին գրանցված վարորդներին կտեղեկացնենք հեռախոսազանգով։

Իսկ պլանը հետեւյալն է․ գնում ենք Գյումրի, Գյումրիում այցելում ենք թանգարաններ, եկեղեցիներ, սրճարաններ, ռեստորաններ, զբոսնում ենք Գյումրիում, շփվում ենք։

Ժամը 17․00–ին Վարդանանց հրապարակում տեղի է ունենալու համերգ, որտեղ ելույթ է ունենալու նաեւ «Վարչաբենդը»։

Վերադարձը տեղի է ունենալու ոչ երթով։ Միասին լավ օր անցկացնենք Գյումրիում»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։