Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանի գրառումը.

Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ

Նիկոլ Փաշինյանն ինձ դատի է տվել՝ պահանջելով հրապարակային ներողություն, հերքում և 6 միլիոն դրամ։ Սակայն դատական գործընթացը դեռ չսկսված՝ դատարանի որոշմամբ արդեն արգելանք է դրվել իմ գույքի և բանկային հաշիվների վրա։

Այս տեսանյութում բացատրում եմ, թե ինչ է հայցի ապահովման միջոցը, որ դեպքերում է այն սովորաբար կիրառվում և ինչու է վիրավորանքի ու զրպարտության վերաբերյալ քաղաքական վեճում նման որոշումը ոչ միայն անհամաչափ, այլև փաստացի պատժիչ միջոց։

Փաշինյանը տարիներ շարունակ հայտարարել է, որ դատական համակարգում մաֆիա է գործում և ինքը պայքարում է այդ համակարգի դեմ։ Այժմ նա դիմել է նույն դատարանին, իսկ այդ համակարգը, դեռևս չքննելով գործի էությունը, արդեն սահմանափակումներ է կիրառում իմ նկատմամբ։

Սա միայն 6 միլիոն դրամի կամ սառեցված հաշիվների մասին չէ։ Սա քաղաքական խոսքը սահմանափակելու, ընդդիմախոսին ճնշելու և լռեցնելու փորձ է։ Դատական գործընթացի ընթացքում մենք օգտագործելու ենք մեր բոլոր իրավական հնարավորությունները և անհրաժեշտության դեպքում գործը հասցնելու ենք մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Չնայած ճնշումներին՝ շարունակելու ենք մեր քաղաքական գործունեությունը և խոսելու ենք այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2026/07/26/203383?fbclid=IwY2xjawTS0c1leHRuA2FlbQIxMQBicmlkETF6OEtRRXFGVDQyZWhnazA4c3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHsBVU_F_egI3ISgaOqXTqWph7CiyZavSfQYflV9U5jlJ5PPXIqq85Ow0WS4S_aem_DjUtvr6S0AftJidDzUE97Q

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։