Search
Close this search box.

Փարիզ-2024. Վազգեն Թեւանյանի մրցակիցը

Please enter a valid URL

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 9-ին տեղի է ունեցել ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի 65 կգ քաշային կարգի մասնակիցների վիճակահանությունը:

Հայաստանի թիմից 65 կգ քաշային կարգում օգոստոսի 10-ին մրցագորգ է դուրս գալու աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը: Նրա մրցակիցը մեկնարկային 1/8 եզրափակիչում կլինի Վրաստանի ներկայացուցիչ Գոդերջի Ձեբիսաշվիլին: 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում 5-րդ տեղն է զբաղեցրել:

Վազգեն Թեւանյանը պայքարի մեջ կմտնի օգոստոսի 10-ին: Նրա մասնակցությամբ 1/8 եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:30-ից: