Ո՞վ է Գարեգին Բ–ի գործով նոր 29–ամյա դատավորը. Նրա վերջին աշխատանքը եղել է նախարարի խորհրդականը

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է 29–ամյա դատավոր Սերժ Ռուշանյանին, որը շատ համեստ կենսագրություն ունի։

Պարզվում է, որ նա դատավոր է նշանակվել 2023–ի հուլիսին, իսկ մինչ այդ վերջին աշխատավայրը եղել է ՀՀ արդարադատության նախարարությունը, որտեղ 5 ամիս եղել է նախարարի խորհրդական։ Մինչ այդ, 2021–ի օգոսոտոսից մինչև 2022–ի մարտը եղել է նախարարի օգնական։

Իսկ դրանից առաջ արդարադատության նախարարության վարչություններից մեկում աշխատել է որպես խորհրդական։

Սերժ Ռուշանյանը 2014-2018թթ. սովորել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, ստացել բակալավրի աստիճան։

2015-2018թթ. սովորել է Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան (License)։

2018-2019թթ․սովորել է Սորբոնի համալսարանի մագիստրատուրայում՝ Քրեական իրավունք և քրեագիտություն, Մարդու իրավունքներ մասնագիտացմամբ:

2019-2020թթ. սովորել է Քեմբրիջի համալսարանի մագիստրատուրայում՝ Հանրային իրավունք, Մարդու իրավունքներ, Միջազգային հանրային իրավունք, Իրավունքի փիլիսոփայություն մասնագիտացմամբ:

2021թ.-ից առ այսօր սովորում է Հայ-ռուսական համալսարանի ասպիրատուրայում՝ հայցորդ (PHD):

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ էր հայտնել և հրաժարվել գործը քննելուց՝ պատճառաբանելով, որ փաստաբանի արտոնագիր է ստացել գործով փաստաբան Արա Զոհրաբյանից։

Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար:

Ըստ մեղադրանքի ձևակերպման՝ «Գարեգին Բ Ներսիսյանը, հանդիսանալով «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության Գերագույն հոգևոր խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։