«Թեկնածուի ելույթը լսելուց հասկացա, որ նրա թեկնածությունը ոչ միայն խոցելի է, այլ վտանգավոր, սպառնալիք՝ ՀՀ անվտանգության համար»,- խոսելով ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանի մասին՝ ասել է ընդդիմադիր Էդգար Ղազարյանը: Անդրադառնալով Աննա Գրիգորյանի հարցի վերաբերյալ Ջուլհակյանի պատասխանին, Ղազարյանը նշել է. «Ասաց՝ նախագիծը, որն այս պահին քննարկվում է, չունի հղում Հայաստանի Անկախության հռչակագրին: Անգամ եթե կա նման մտադրություն, սա սպառնալիք է պետության գոյության համար»:





