Նիկոլ Փաշինյանի նոր որոշումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 11-ի որոշմամբ Նանե Ղազարյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Նանե Ղազարյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։

Նիկոլ Փաշինյանի մեկ յալ որոշմամբ որոշմամբ՝ Սեդա Մելքումյանը ազատվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
1. Սեդա Սմբատի Մելքումյանին 2025 թվականի մարտի 11-ից ազատել Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի տեղակալի (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ26-Ղ1-2) պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։